Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները կհաղթահարեն «վարակված» տեղանքը
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները «տագնապ» են հայտարարել ու «Ալագյազ», «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում սկսել զորավարժությունների անցկացումը:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, զինտեխնիկայի շարժին հետևում են ժամանակակից անօդաչու սարքեր: Դաշտային զորավարժություններում ներգրավել են «Բուկ М1-2»մ, С-300В, МиГ-29 կործանիչներ, Ми-8МТ և Ми-24П ռազմական օդանավեր:
«Շքերթի շրջանակներում մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները հակահարված կտան օդուժի «հարվածներին», կհաղթահարեն ձնածածկ, թունավոր նյութերով «վարակված» տեղանքը, քարակույտերը և պայմանական դիվերսիոն հետախուզական խմբավորման գործողության գոտին»,- գրում աղբյուրը:
Զորավարժություններն անցկացվում են «նախատեսված գրաֆիկի համաձայն»:
Մնում է իրենց հետևից մաքուր հավաքեն, որ երեխաներ չզոհվեն՝ ինչպես եղավ Գյումրիում, և չվնասեն տեղանքը՝ ինչպես երբ «գրավեցին» գյուղացու ցանքսատարածությունը:
Լուսանկարը՝ նույն զորավարժարանների արխիվից:
Հարակից հրապարակումներ`
- Զորավարժանքներ. Որքան իրական տեղանք է հարկավոր դրա համար
- Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»
- Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»