Ռոյ Հոջսոնը բանակցում է «Լեստերի» հետ
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը «Լեստերի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։ Ինչպես հայտնում է sport.ru-ն, փորձառու մասնագետը ցանկանում է փոխարինել Կլաուդիո Ռանյերիին, ով պաշտոնանկ է արվել փետրվարի 23-ին։ Հոջսոնի ու ակումբի ղեկավարների բանակցությունները դրական են ընթանում։
69-ամյա անգլիացին 2016 թ. ամառվանից հետո մնացել է առանց աշխատանքի։ Անգլիայի ընտրանին նրա ղեկավարությամբ ձախողեց Եվրոպայի առաջնությունը՝ 1/8 եզրափակչում 1։2 հաշվով զիջելով Իսլանդիայի հավաքականին։ Ավելի վաղ Հոջսոնն աշխատել է «Լիվերպուլում», «Ֆուլհեմում», «Վեստ Բրոմվիչում» և մի շարք այլ թիմերում։
«Լեստերի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև Նայջլ Պիրսոնը, Ալան Պարդյուն և Գուս Հիդդինկը։