Թոմ դե Վաալ. «Գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել». «Ժամանակ»
Կարնեգի հիմնադրամի ավագ հետազոտող, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է, որ վերջին օրերին լարվածությունը, որ նկատվում է արցախա-ադրբեջանական շփման գծում, վատ նախաճաշ է այն բանի, որ գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել հակամարտության գոտում։
Փորձագետի խոսքերով՝ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը ակնհայտորեն ամենաազդեցիկ խաղացողն է դառնալու։
«Բայց նաև հետկուլիսյան դիվանագիտություն է ընթանում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ խողովակների միջոցով, որոնք զգուշացնում են կողմերին, թե ինչ վտանգ է պարունակում նոր հակամարտությունը, որը կարող է բռնվել գարնանը կամ ավելի վաղ։ Այդուհանդերձ, եթե կողմերից մեկը կամ երկուսը ցանկանում են կռվել, շատ քիչ բան կա, որ կարող է նրանց կանգնեցնել»,- թերթի հետ զրույցում ասել է Թոմաս դե Վաալը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա