Այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել. Գալուստ Սահակյան
«Ընտրակաշառքներ չկան: Ըստ երևույթին մարդիկ, ովքեր պետք է ընտրվեն, հանդիպում եմ ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց, բնականաբար, այս պահին որևէ մեկն ընտարակաշառք չի կարող տալ, որովհետև դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա կարծիքով, ամեն ինչ պետք է անել, որ դա, ըստ էության, չլինի:
«Այդ մասին հիմնականում շատ խոսում են մարդիկ, ովքեր արդեն համոզված են, որ քվեարկության օրը որևէ ձախողված վճիռ չի կայացվելու, այսինքն քվեարկության օրը շատ կարգին է լինելու: Եվ ընդդիմությունը գիտի, և մենք գիտենք»,- նշեց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ ընտրակաշառքներ չլինեն, ընտրություններն անցնեն շատ լավ:
«Դա մեր ժողովրդին է անհրաժեշտ»,- ասաց Գ. Սահակյանը:
Խոսելով Մարտի 1-ի մասին, ԱԺ նախագահն ասաց, որ բազմաթիվ քննչական խմբեր են աշխատել, հիմնականում չի պարզվել, թե ովքեր են կատարել:
«Գործը, կարծում եմ, փակված չի: Ըստ էության և ընդդիմությունը, և իշխանությունները պետք է կարողանան համագործակցել այնպես, որպեսզի գտնեն հիմական պատճառները որոնք են»,- նշեց Գ. Սահակյանը:
Նրա խոսքով, ընդդիմությունը կարող է մեծ օգուտներ տալ, քանի որ դեպքերի ժամանակ հիմնականում ընդդիմություն է այնտեղ եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին