Մենք, ոչ խելոք կառավարելով, լավ արդունքների չենք հասնելու. Կարեն Կարապետյան
«Մեր հիմնական կապիտալը մարդն է, մեր հիմնական կապիտալի մեջ շատ մեծ դեր ունի մեր սփյուռքը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին, թե օրեր առաջ դուք կոչով դիմել եք սփյուռքահայությունը՝ խոսքը գոյություն ունեցող ծրագրերի մասին է, թե մշակվելիք կամ մշակվող:
Շարունակելով իր խոսքը՝ վարչապետն ասաց. «Պարզ ճշմարտություն է, որ մենք, ոչ խելոք կառավարելով, լավ արդունքների չենք հասնելու: Իմանալով, որ սփյուռքում բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն, մշակույթ, ունենք ֆանտաստիկ մեծ պոտենցիալ, կոչ ենք արել, որպեսզի իրենց ներուժն օգտագործենք»:
Կառավարության ղեկավարն ասաց, որ ակնկալում են, որ սփյուռքահայերն իրենք կձևավորեն առաջարկներ, թե ինչպես են տեսնում իրենց մասնակցությունը:
«Սպասելու ենք արձագանքների մեր հայրենակիցներից, համակարգված առաջ ենք գնալու»,- նշեց Կ. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին