Էքստրաօրդինար երևույթ չէ. Արփինե Հովհաննիսյան
«ՀՀ օրենսդրությունը մի քանի հիմքեր է նախատեսում քաղաքացու համար իր հաշվառումը փոխելու համար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին կապված այն փաստի հետ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 7000-ից ավելի քաղաքացի փոխել է հաշվառման վայրը, արդյո՞ք կառավարությունը նորմալ է համարում, որ ընտրություններից մեկ ամիս առաջ 7000-ից ավելի քաղաքի ցանկություն է հայտնում ընտրությունը կատարել այլ տեղամասերում:
Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց նախորդող հինգ տարվա նույն ժամանակահատվածում՝ հունվարի 10-ից փետրվարի 10-ը, հաշվառման վայրը փոխած քաղաքացիների թիվը. 2013-ին հաշվառումը տարբեր օրինական հիմքերով փոխել է 7134 քաղաքացի, 2014-ին՝ 5000-ը գերազանցող, 2015-ին՝ 5500-ը գերազանցող, 2016-ին՝ մոտավորապես 6000 քաղաքացի:
«Հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց էքստրաօրդինար երևույթ չէ այս 7000 քաղաքացիների հաշվառման վայրը փոխելը»,- ասաց արդարադատության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան