«Ամեն դեպքում՝ մենք միշտ պատրաստ ենք». Ազատամարտիկը Թալիշի սահմանին
Արդեն 20 օր է, ինչ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի ղեկավարած ջոկատն առաջնագծում է, զինվորների հետ համատեղ հսկում է Թալիշի դիրքերի անդորրը։Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկը տեղեկացրեց, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին այս պահին խաղաղ է։
«Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո։ Ներկա դրությամբ լարվածություն չկա, արդեն մի քանի գիշեր է՝ վիճակը հանգիստ է։ Ե՛վ իմ տղաները, և՛ զորքը իրենց տեղում են՝ կազմ ու պատրաստ։ Եթե հակառակորդը փորձի նորից ռմբակոծել հայկական դիրքերը կամ այլ ոտնձգությունների դիմել, համարժեք պատասխան կստանա»,- հայտարարեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենք լրացուցիչ օգնող ուժերի կարիք ունեն, Ռուսատամ Գասպարյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ տեղում եղած ուժերը բավարար մակարդակով իրականացնում են սահմանային իրավիճակի հսկման աշխատանքները։
Ազատամարտիկը նաև նշեց՝ վերջին օրերի լարվածությունը ոչ մի կերպ չի կարելի նույնականացնել կամ համեմատել ապրիլյան պատերազմի լարվածության հետ։
«Այն, ինչ տեղի ուենացվ օրերս, ընդամենը հրաձգություն էր, հրետանու ռմբակոծություն։ Դա մեր տղաների համար սովորական բան է։ Նրանք ամուր կանգնած են իրենց դիրքերում, պահում են հայրենիքի սահմանը։ Վտանգավոր ոչինչ չկա»,- ասաց Ռուստամ Գասպարյանը։
Հետաքրքրվեցինք՝ իրատեսական համարո՞ւմ է որոշ փորձագետների կանխատեսումները, որ ապրիլ ամսին հակառակորդը կրկին լայնածավալ գործողությունների կգնա։ Ազատամարտիկն ի պատասխան նկատեց՝ պատերազմի վերսկսման կոնկրետ ժամկետներ դժվար է նախանշել, քանի որ թշնամին նենգ է և ցանկացած պահի կարող է հարձակվել։
Նշենք, որ գումարտակը բաղկացած է ՊՆ-ի հետ պայմանագրային հիմուքներով գործակցող տղաներից: Հիմնականում քաղաքացիական անձինք են, ովքեր 90-ականներին ներգրաված են եղել իրենց «Սև հովազ» ջոկատում։
«Ամեն դեպքում՝ մենք միշտ պատրաստ ենք և սպասում ենք ադրբաջանական կողմի հնարավոր գործողություններին»,- ասաց նա։
Թվաքանակ իհարկե չհայտնեցին, հայտնեին՝ մենք չէինք փոխանցի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան