Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի:
«Էրմենիհաբերը» վկայակոչելով «Hurriyet» թերթին, գրում ՝. Եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, եղել է ոստիկանության բաժանմունքի շենք: Մինչ գրադարանի բացումը Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի, որի համար հատկացվել է 6 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 6 հազար ԱՄՆ դոլար):
Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը, եկեղեցին մարզասրահից գրադարանի վերածելու որոշման անդրադառնալով, նշել է, որ գրադարանն ավելի հարմար կիրառություն է եկեղեցու համար: Ըստ Չելիքի՝ գրադարանը համալվելու է 50 հազար գրքով և դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը: Եկեղեցու մի հատվածում էլ նախատեսվում սրճարան-գրադարան բացել:
Գրադարանը կբացվի 2017թ աշնանը, եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո:
Կայքը հայտնում է, որ եկեղեցու կառուցման տարեթիվը հայտնի չէ, քանի որ եկեղեցու վերաբերյալ որևէ արձանագրություն չի հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
- The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին
- Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է
- Թուրքիայում 1.5 մլն դոլարով վաճառքի է հանվել 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է