«Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին
«Ոչ ոք չի մոռացվում, և դա այն է, ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության դեպքում»,- Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդմամբ՝ ասել է բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25- ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ, երբ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր:
«Ասպարեզ»-ը գրում է, որ երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար:
«Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մեծ էկրանին կլինի դեկտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան