Սևանա լճի ջրի քանակը զգալիորեն ավելացել է. Ս.Պապյան
Սևանա լճի ջրի քանակի, որակի մասով կան դրական միտումներ,- Ազգային ժողովում հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը:
Ներկայացված տվյալներով, ջրի մակարդակը, որը մինչև 2030 թվականը պետք է բարձրացվի 6 մետրով, արդեն մոտենում է 4 մետրի ցուցանիշին:
«Սա նշանակում է, որ զգալիորեն ավելացել է ջրի քանակը»,- ընգծեց փոխնախարարը:
Ս. Պապյանը նշեց, որ եթե նախկինում ջրի թափանցիկության ցուցանիշը կազմում էր 5-6 մետր, այսօր տեղեր կան, երբ այդ ցուցանիշը հասնում է մինչև 11 մետրի:
Խոսելով կենդանական աշխարհի մասին, փոխնախարարն ասաց, որ 2016 թ. ԳԱԱ համապատասխան ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքները դրական ցուցանիշներ են արձանագրել. սիգի պաշարներն ավելացել և կազմում են 450 տոննա, իշխանի պաշարները նույնպես նշմարվում են՝ 1-1,5 տոննա, իսկ խեցգետինինը 4500 տոննայից ավելի է:
«Ջրի մակարդակի բարձրացումը նպաստել է կենդանական, բուսական աշխարհի խնդիրների բարելավմանը»,- ասաց Սիմոն Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան