ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները մարտի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2822), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (2817)։ Լևոն Արոնյանը (2774) ընթանում է 9-րդ հորիզոնականում։
Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ։ Մասնավորապեսէ Սերգեյ Մովսեսյանը (2679) գտնվում է 63-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2675)`67-րդ, Գաբրիել Սարգսյանը (2666)` 87-րդ:
Լավագույն տասնյակ
1. Մագնուս Կարլսեն-2838
2. Ուեսլի Սո-2822
3. Ֆաբիանո Կարուանա-2817
4. Վլադիմիր Կրամնիկ-2811
5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ-2803
6. Հիկարու Նակամուրա-2793
7. Վիշվանաթան Անանդ-2786
8. Սերգեյ Կարյակին-2783
9. Լևոն Արոնյան-2774
10. Շահրիյար Մամեդյարով-2772
Կանանց ցուցակի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2649): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2604): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2569): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 32-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 40-րդ:
Լավագույն տասնյակ
1. Հոու Յիֆան-2649
2. Ցզյու Վենցզյուն-2604
3. Աննա Մուզիչուկ-2569
4. Համփի Կոներու-2557
5. Ալեքսանդրա Կոստենյուկ-2555
6. Մարիա Մուզիչուկ-2546
7. Կատերինա Լահնո-2543
8. Հարիկա Դրոնավալի-2539
9. Վիկտորիա Չմիլիտե-2538
10. Անտուանետա Ստեֆանովա-2533
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը (2674) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) գտնվում է 27-րդ հորիզոնականում, Հայկ Մարտիրոսյանը (2529) ` 34-րդ, Տիգրան Հարությունյանը (2522)` 37-րդ:
Լավագույն տասնյակ
1. Վեյ Յի – 2725
2. Դուդա Յան-Քշիշտոֆը -2684
3. Սյուն Ջեֆֆրի – 2674
4. Վլադիսլավ Արտեմև – 2667
5. Մաթիաս Բլուբաում – 2632
6. Գրիգորի Օպարին – 2605
7. Վավուլին Մաքսիմ – 2604
8. Թարի Արյան – 2596
9. Բենջամին Գլեդուրա -2588
10. Ալեկսեենկո Կիրիլ – 2588
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Մասնավորապես՝ Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 34-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 43-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 54-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2693)` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը (2673)` 74-րդ:
Կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (2883) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Դին Լիժենը (2875) եզրափակում է լավագույն եռյակը:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 24-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 26-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 40-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 55-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 91-րդ: