Լևոն Ալթունյանը միացել է ՄԱԿ-ի «Զրո խտրականություն» քարոզարշավին
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը մարտի 1-ը հռչակել է խտրականության դեմ պայքարի օր։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը միացել է այդ քարոզարշավին։
Նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, նա, մասնավորապես, նշել է.
«Ես միանում եմ «Զրո խտրականություն» գլոբալ քարոզարշավին և անթույլատրելի եմ համարում բժշկական հաստատություններում որևէ խտրականության դրսևորում՝ պայմանավորված սեռով, տարիքով և այլ հանգամանքներով, այդ թվում` ՄԻԱՎ կարգավիճակով: Մենք բոլորս պարտավոր ենք ղեկավարվել մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի գերակայությամբ»: