Վարչապետ Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել, նրա խոսքերով՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում ու շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:
«Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,-«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
Թերթը մեկնաբանել է. «Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել: Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել, և մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա բնականաբար հարց է առաջանում՝ ինչու մինչև այսօր այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել և ընդհանրապես, ով է պատասխան տալու այս ամենի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին