Բեյլը մարզական բար կբացի Ուելսի մայրաքաղաքում
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարետ Բեյլը մարզական բար կբացի իր հարազատ քաղաքում՝ Կարդիֆում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Հաստատությունը կկոչվի «Elevens», որն անգլերենից թարգմանությամբ նշանակում է 11։ Հենց այդ համարի մարզաշապիկով է ֆուտբոլիստը խաղում «Ռեալում» և Ուելսի ազգային հավաքականում։
«Զգում էի, որ քաղաքում չկա այնպիսի տեղ, որտեղ կարելի է սպորտ դիտել։ Վստահ եմ, որ «Elevens»-ը դուր կգա քաղաքի բնակիչներին ու մեծ հաջողության կհասնի»,-ասել է Բեյլը։
Ավելացնենք, որ ռեստորանի բացումը նախատեսված է 2017 թ. գարնան վերջին։