Զինեդին Զիդան. «Բեյլը ներողություն է խնդրել թիմից»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Լաս Պալմասի» հետ Իսպանիայի առաջնության խաղի մասին կարծիքով։
«Մեզ չհաջողվեց խփել, և մենք թույլատրեցինք մրցակցին մտնել խաղի մեջ։ Առաջին խաղակեսում «Լաս Պալմասն» ավելի լավ էր վերահսկում գնդակը։ Երկրորդ կեսում, երբ Բեյլը հեռացվեց խաղադաշտից, թիմը բնավորություն ցուցադրեց։ Հաջողվեց ևս երկու գոլ։ Կարող էինք ուրախանալ վաստակած միավորի համար՝ հաշվի առնելով խաղադաշտում ծավալված իրադարձությունների ընթացքը, սակայն դա բավարար չէ չեմպիոնության համար։ Չեմ պատրաստվում դապապարտել մրցավարությունը։ Պատրաստ եմ խոսել միայն խաղի մասին։ Կարող էինք լավագույն ֆուտբոլ ցուցադրել, սակայն մեզ մոտ չստացվեց։ Մեզ բավական խիտ գրաֆիկ է սպասվում, ուստի հեշտ չի լինի։ Հիմա անհրաժեշտ է մտածել առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում կայանալիք հանդիպումների մասին։ Ինչ վերաբերվում է Բեյլին, նա թիմակիցներից ներողություն է խնդրել հեռացման համար»,- Զիդանի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։