Արդեն որոշել եք, որ Հանրապետական թեկնածո՞ւ է. Շարմազանով
«Ցանկացած միջադեպ, որ կա, պետք է քննվի, մեղավորները պատժվեն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Մասիսում տեղի ունեցած դեպքի մասին հարցին:
Նա նշեց, որ կա օրենք, կա դատական իշխանություն, իրավապահ մարմիններ, որոնք պետք է զբաղվեն:
«Արդեն որոշել եք, որ Հանրապետական թեկնածո՞ւ է: Մուրադ Մուրադյանը հերքել է, որ իր հետ կապ ունի: Քննություն կվարվի: Կա անմեղության կանխավարկած»,- ասաց Է. Շարմազանովը:
Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ …, ՀՀԿ-կան գործիչը պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չէ, որ ինչ ասի, մենք ընդունենք: Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, արտահայտել է իր կարծիքը: Իրավապահ մարմիններն էլ կասեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն որևէ մեկի անձնական բոստանը, սեփականությունը չէ. Նաիրա Զոհրաբյան
- Ոստիկանություն. Մասիսի դանակահարությունը բացահայտվել է
- Արարատի մարզում ՀՀԿ-ականը դանակահարել է ԲՀԿ ներկայացուցչին. ՀԺ
- Տոնոյան. Դանակահարվածը մեր կողմնակիցներից է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան