Իբրահիմովիչը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «ՄՅու»-ի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեմ չէ՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մինչև 2019 թ.։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
«Կարմիր սատանաների» հետ շվեդ ռմբարկուի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն դրանում կետ կա ավտոմատ կերպով մեկ տարով պայմանագրի երկարաձգման հնարավորության վերաբերյալ։ Սակայն Իբրահիմովիչին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ 35-ամյա շվեդն այնքան գոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթներից, որ պատրաստ է ևս երկու մրցաշրջան անցկացնել անգլիական թիմում։