ՄԻՊ. «Հաց բերողի» առողջական վիճակը մեզ համար առաջնահերթ ուշադրության առարկա է
«Կարծում եմ, Արթուր Սարգսյանի առողջական վիճակն ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով ու հիվանդանոցային պայմանների բավարարության առումով ավելի արդյունավետ կլինի, եթե նա լինի քաղաքացիական հիվանդանոցում»:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով կալանավոված «հաց բերող»-ի խնդրին:
Օմբուդսմենն ասաց, տեղյակ է, Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների, փաստաբանների հետ զրույցներում այդ մասին նշել է Ա. Սարգսյանը:
«Այսօր վաղ առավոտյան մեր աշխատակիցները եղել են «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այդ բոլոր հանագամքները մենք ստուգել ենք, նաև փաստաբանների ներկայությամբ է նույն բանը ասել: Նրա առողջական վիճակն այս պահին մեզ համար առաջնահերթ ուշադրության առարկա է»,-ասաց Թաթոյանը:
Նրա խոսքով, բժիշկն անընդհատ այցելում է կալանավորված Սարգսյանի, սակայն հետազոտություն իրականացնելու հնարավորություն չունի:
Հիշեցնենք, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանն արդեն 20 օր է՝ հացադուլ է հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց. ՔԿՎ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն անդրդվելի է. ՔԿՎ
- «Ազատություն հաց բերողին». Երթ դեպի դատախազություն
- «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան