Դատարանը Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 հազար ռուբլիով
Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը դատարանի որոշմամբ տուգանվել է ևս 27 հազար ռուբլիով: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, նրան տուգանել են վարչական տույժերը չվճարելու համար:
Դատարանից հայտնել են, որ քննել են իրավախախտումների վերաբերյալ 12 վարչական որոշում, ինչի արդյունքում էլ դատարանը նրան տուգանել է:
Նիստին Բաղդասարյանը ներկա չի եղել: Նրա ներկայացուցիչը միջնորդել է, որ նիստն ընթանա նրա բացակայությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 27-ին Բաղդասարյանի նկատմամբ կայացվել է 8 տուգանքի որոշում՝ 17 հազար ռուբլու ընդհանուր գումարով:
Հարակից հրապարակումներ`
- Բաղդասարյանի նոր տուգանքը
- Բաղդասարյանին կրկին տուգանել են
- Բաղդասարյանին մեղադրում են հղի կնոջը վթարի ենթարկելու համար
- Բաղդասարյանին կարող են մեկընդմիշտ զրկել վարորդական վկայականից
- Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա