Մեդվեդև. Հակառուսական պատժամիջոցները ոչ ոք չի չեղարկի
Ռուս ֆերմերները չպիտի վախենան Ռուսաստանից արևմտյան պատժամիջոցների հանումից՝ չեղարկել դրանք ոչ ոք չի պատրաստվում,-russian.rt-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Վախենալ պետք չէ։ Ինչպես արդեն ասել եմ, մեր գործընկերները որոշումներ կայացնում են նրա համար, որ այդ պատժամիջոցները մշտապես գործող բնույթ կրեն՝ դրանք ամրագրելով օրենսդրությամբ»,- ասել է Մեդվեդևը։
Ինչպես ընդգծել է ՌԴ վարչապետը, դա ստեղծում է «շատ լավ պայմաններ» ներքին գյուղատնտեսությունը զարգացման համար։
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը կոչ էր արել պատրաստվել այն բանին, որ «անորոշ ժամանակով» պետք է ապրել պատժամիջոցների պայմաններում։
Հարակից հրապարակումներ`
- Քեմերոնն ու Մերկելը հանդես են եկել հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին
- Եվրամիության մի շարք երկրներ դեմ են հակառուսական պատժամիջոցների երկարացմանը. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա