Հայաստանն որևէ մեկի անձնական բոստանը, սեփականությունը չէ. Նաիրա Զոհրաբյան
«Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի 2-ին 3 չի հետևելու: Մի փորձեք, մի արեք առանց այն էլ այդ բարդ ընտրակարգով շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական մարտերի հարթակ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Մասիսում տեղի ունեցած դեպքի մասին:
Նրա խոսքով, ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է պարունակում քաղաքական ընտրապայքարի համար:
«Հորդորով դիմում եմ այն թեկնածուներին, մասնավորապես Մասիսում իրեն բեսպրեդել համարող Հանրապետական թեկնածուին, ով ամենուր հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, այդպես չէ: Փորձեք ընտրողի քվեն շահել ձեր արած գործերով, ձեր հեղինակությամբ, եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա: Ի վերջո, ցանկացած քայլ ունի բումերանգի էֆեկտ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական գործիչը նշեց, որ բարդ է լինելու ընտրապայքարն այս ընտրակարգի դեպքում, բայց չպետք է նահանջել, չպետք է զիջել. «Այլապես ուղղակիորեն վտանգելու ենք Հայաստանը, որը որևէ մեկի անձնական բոստանը, սեփականությունը չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Մասիսի դանակահարությունը բացահայտվել է
- Արարատի մարզում ՀՀԿ-ականը դանակահարել է ԲՀԿ ներկայացուցչին. ՀԺ
- Տոնոյան. Դանակահարվածը մեր կողմնակիցներից է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան