Քաղաքական 11:58 02/03/2017 Հայաստան

Մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական ուղերձ է հղել է Դիվանագետի օրվա առթիվ: ԱԳՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են այն ամբողջությամբ։

«Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարևոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Դիվանագետի օրն էլ պատահական չէ ընտրված: Այս տարի մարտի 2-ին լրանում է հոբելյանական 25-րդ տարին այն օրվանից, երբ Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև, Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց: Ահա թե ինչու մեր հարուստ պատմության շտեմարանից, հատկապես այս օրն է ընտրվել` նշելու հայ դիվանագետի տոնը:

Ավելորդ է ասել, թե մեր երկրի միջազգային ճանաչումը խորհրդանշող այս իրադարձությունը ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ստիպված է եղել պայքարել իր ազատության համար, փորձել է հավասարի իրավունքով միջազգային հարթակներում պաշտպանել իր շահերը, երազել կրկին հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Դիվանագետի մասնագիտական տոնը Հայաստանում սերտորեն կապված է մեր անկախության վերականգնման ու մեր պետականության կառուցման հետ:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ նշում ենք Դիվանագետի օրը։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից մեր պետության արտաքին քաղաքականությանը։

Անկախությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք ոչ միայն միջազգային ու տարածաշրջանային խոշորագույն կառույցներին անդամակցության գործընթացին, այլև սկսեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ: Այս օրերին միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ ենք փոխանակում բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մեր համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, զարգանում է բնականոն հունով:

Երբ Հայաստանն իր առաջին քայլերն էր կատարում միջազգային ասպարեզում, մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Մարտահրավերներով լի մեր տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ փոփոխվող իրադրության պայմաններում նախանշվեցին այն բարդագույն խնդիրները, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար, ամրության պաշար հավաքեր և այդ դիրքերից մեր երկիրը ներկայացներ աշխարհին։ Հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ սուղ հնարավորությունների պայմաններում ձևավորել ու առաջ տանել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության։ Հետհայացք գցելով` կարելի է տեսնել, թե քառորդ դարի ընթացքում ինչ ահռելի ճանապարհ ենք անցել, ինչ հավակնոտ նպատակներ ենք դրել մեր առջև և լծվել դրանց իրականացմանը։

Այսօր էլ մեր դիվանագիտությունը շարունակում է իր աշխատանքները Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի և ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով:

Թվում է, թե որպես փոքր պետություն, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն էլ համեստ պետք է լինի: Իհարկե, մեզ համար սահմանում ենք առաջնայնություններ, և ջանքերի զգալի մասը հենց այդ ուղղություններով էլ ներդրվում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք սահմանափակվում ենք բացառապես այդ նպատակներով:

Համաշխարհային գործընթացները, որքան էլ աշխարհագրորեն հեռու են լինում, այնուամենայնիվ, իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մենք զգում ենք նաև Հայաստանում: Հետևաբար, փորձում ենք անմասն չմնալ միջազգային հարաբերություններում ընթացքող գործընթացներից: Հայաստանը փորձում է իր նպաստը բերել բաժանարար գծերի վերացմանը, փոխշահավետ, հնարավորինս լայն համագործակցության դաշտի ձևավորմանը: Իր երկկողմ օրակարգից բացի մեր երկիրը նշանակալի ներդրում է բերում միջազգային և տարածաշրջանային տարբեր հրատապ հարցերի լուծմանը: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքերի հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խթանմանը:Բերեմ համաշխարահային նշանակություն ունեցող խնդիրներում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի նպաստի միայն երկու օրինակ: Մեր երկիրը միջազգային հարթակներում բարձրացնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլև իր գործուն մասնակցությունն է բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում:

Հատկանշական են այս առումով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևերը: Հայաստանը միջազգային անվտանգության ջանքերին իր ներդրումն է բերում նաև մասնակցելով խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, ինչը շարունակաբար բարձր գնահատականի է արժանանում մեր գործընկերների կողմից:Ակնհայտ է, որ տարեց տարի մեր դիվանագիտական ծառայության օրակարգը հագենում և խտանում է, ինչը միջազգային ասպարեզում մեր ներգրավման և հարաբերությունների զարգացման, ակտիվ նախաձեռնողական դիվանագիտություն վարելու արդյունք է:

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները, հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այս առումով հատկանշական է սիրիահայերին մեր երկրի մեկնած օգնության ձեռքը` ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին ապաստան տալով Հայաստանում, այնպես էլ մարդասիրական օգնություն ուղարկելով Սիրիա:Վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը:

Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է շուրջ 2.500 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 170 երկրների հետ, հավատարմագրված է 95 պետություններում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն դիվանագետների ջանքերը, ովքեր ծառայում են պատերազմի կամ ճգնաժամային գոտիներում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում:Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ այս ամենին իրենց մեծ ու անուրանալի նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ ու հայրենանվեր աշխատանքով:

Յոթ տարի առաջ հիմնադրեցինք Դիվանագիտական դպրոցը, որն այսօր արդեն կադրերի դարբնոց է դարձել և մեր դիվանագիտական ծառայությունը համալրում է բանիմաց մասնագետներով։Այս հոբելյանական օրը անցկացվում է նաև մեր դեսպանների հերթական հավաքը: Ավանդույթ են դարձել դրա շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմի և մեր դեսպանների այցերը Արցախ։ Սա պատահական չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը:Եթե ինձ հարցնեն, թե ինչ կլիներ իմ բարեմաղթանքը դիվանագետի օրվա կապակցությամբ, ես առանց վարանելու կնեշի, որ լավագույնը, ինչ կարող եմ ցանկանալ, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ներդրված ջանքերի հաջողությամբ պսակվելն է: Եվ ես վստահ եմ, որ օրը կգա և մենք հնարավորություն կունենանք միմյանց շնորհավորելու այդ առիթով։ Այս առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա: Համոզված եմ, որ նրանք կշարունակեն այն պատվով կրել:Առաջին անգամ է նաև, որ դեսպանների հավաքը կատարվում է արտգործնախարարության նորակառույց շենքում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեր համար աշխատանքային այս հարմարավետ պայմաններն ապահովելու համար:Հարգելի դիվանագետներ,Օրացույցի կարմիր գույնով ընդգծված օրերի մեջ թերևս յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մասնագիտական տոնը։ Սա մեր ընտրած ուղու, մեր առօրյա աշխատանքի, մեր ձեռքբերումների բերկրանքի օրն է։

Բոլոր մեր դիվանագետներին, ինչպես կենտրոնական ապարատում` արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ արտերկրում` մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող, ես կցանականայի շնորհակալություն հայտնել այն մեծ, անձնվեր աշխատանքի համար, որ կատարում են հանուն մեր ժողովրդի և երկրի շահերի պաշտպանության, և շնորհավորել բոլորիս՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ շարունակեք ձեր ազգանվեր գործն անկոտրում կամքով ու վստահությամբ, որ նաև մեր յուրաքանչյուրի ջանքերի շնորհիվ է, որ ամրապնդվում ու զարգանում է մեր Հայրենիքը, որի դրոշը 25 տարի առաջ վեր խոյացավ ՄԱԿ-ի առջև:Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

Շնորհավոր, հարգելի գործընկերներ:
Ի գործ` դեպի նորանոր ձեռքբերումներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագիրը ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր...
Աղբյուր` Panorama.am
22:18
Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում ավարտվել է  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Գուտերեշը պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
20:26
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել
Թուրքական Assan Group ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
20:12
Լիբանանի տարբեր հատվածքներում շուրջ 115 գրոհ է եղել, զոհերի թիվը հասել է 60-ի
Հինգշաբթի առավոտվանից Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:59
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը հոդված է հրապարակել՝ գրելով․ «2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․Միրզոյան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:19
Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Իմ խաղաղ կյանքի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
 ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նախարարի տեղակալի պաշտոնից Սիրվարդ Գևորգյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիպրոսի պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուրում
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրքիայի ոչնչացվում են ջրային պաշարները
Թուրքիայի Սեյհան շրջանի (Ադանա նահանգ) գյուղատնտեսական պալատի նախագահ Յաշար Օզքանը Թուրքիայի ջրային պաշարների վերաբերյալ հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Փարպիի բնակիչը բակում աճեցրել էր կանեփ, հայտնաբերվել է 9 փաթեթ
Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջերմաստիճանը կնվազի
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. Միրզոյան
«Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պետական պարտքով և տնտեսական կառուցվածքով անդառնալիության շեմին ենք կանգնած. Նաիրի Սարգսյան
Կառավարությունն սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց, որ 2025 թվականի վերջին ՀՆԱ-պետական պարտք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը
Աղբյուր` Panorama.am
17:01
ՊԵԿ. Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Պետական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Վրաստանում 6 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է «խաչապուրիի ինդեքսը»
2024 թվականին Վրաստանում «Խաչապուրիի ինդեքսը» վեց տարվա ընթացքում առաջին անգամ անկում է գրանցել։ Այս տնտեսական ցուցանիշը, որը...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր. Պարզաբանում է բժիշկը
Թոքաբորբով  հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները։ Այն առավել հաճախ է հանդիպում և վտանգավոր է վաղ հասակում։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից
ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ «Առավոտի» տեղեկություններով,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Նախաքննության ընթացքում կառուցապատող ընկերությունը վերականգնել է 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը
ՔԿ տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}