Շարապովան «wild card» է ստացել
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կմասնակցի Հռոմում կայանալիք «Internazionali BNL d'Italia» մրցաշարին, որի կազմակերպիչները նրան «wild card» են շնորհել։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Նշենք, որ ռուս մարզուհին իր կարիերայի ընթացքում 3 անգամ հաղթել է Հռոմում կայացած մրցաշարերում։ Մրցաշարի մեկնարկը պլանավորված է մայիսի 15-ին, իսկ մրցանակային հիմնադրամը կազմում է մոտ 3 մլն եվրո։
Ավելացենք, որ Մարիա Շարապովայի համար որակազրկումից հետո առաջին մրցաշարը կանցկացվի Շտուտգարտում։ Նա «wild card» է ստացել նաև Մադրիդի հեղինակավոր մրցաշարի համար։