Ռոնալդինյո. «Պետք է ինչ-որ բան սովորեցնեմ Մեսսիին»
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան, այժմ՝ ակումբի դեսպան Ռոնալդինյոն կարծում է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին դեռ կարող է բարելավել իր խաղը։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
«Ես պետք է ինչ-որ բան սովորեցնեմ Մեսսիին»,- կատակով նշել է Ռոնալդինյոն։
Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է մարզչական կարիերա սկսել, բրազիլացին պատասխանել է. «Ոչ, հանգիստ, ինձ մոտ ամեն բան առանց այդ էլ լավ է։ Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ տվել է ինձ այս կյանքում, սակայն հիմա պետք է քայլ առ քայլ առաջ շարժվեմ»։