Ռունին ամռանը կդիտարկի «Էվերտոն» վերադարձի տարբերակը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է 2017 թ. ամռանը դիտարկել «Էվերտոն» վերադարձի տարբերակը։ Նշենք, որ հունվարին «Էվերտոնը» ցանկացել է վարձակալել 31-ամյա հարձակվողին, սակայն մերժում է ստացել «ՄՅու»-ի կողմից։ Այս մասին տեղեկացնում է championat.com-ը։
Գլխավոր խոչընդոտը կարող է լինել ֆինանսական հարցը, քանզի ակումբը մինչ օրս չի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռոմելա Լուկակուի հետ, որի համար նույնպես միջոցներ են անհրաժեշտ։ Հիշեցնենք, որ Ռունին շաբաթական 230 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է ստանում։
Ավելացնենք, որ Ռունին «Էվերտոնի» սան է, այդ թիմում հանդես է եկել 2002-2004 թթ., որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։