Սվիտոլինա. «Ցավոք, չկարողացա խաղալ»
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան մեկնաբանել է այն փաստը, որ չի մասնակցում Կուալա-Լումպուրի մրցաշարին։
«Անհամբերությամբ էի սպասում Կուալա-Լումպուր վերադարձին, որպեսզի պաշտպանեմ կոչումս։ Ինձ համար այստեղ ելույթ ունենալը հետաքրքիր էր, սակայն, ցավոք, ես չկարողացա խաղալ,- Սվիտոլինայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Պատճառը, որ դուրս եկա խաղից, կոճի վնասվածքն է։ Ինձ համար Դուբայի մրցաշարի եզրափակչում խաղալը շատ ծանր էր, հույս ունեի, որ կվերականգնվեմ, բայց չստացվեց։ Եթե նույնիսկ հաղթեի այսօր, միևնույն է, պետք է ընդմիջում վերցնեի։ Ես պետք է վստահ լինեմ, որ պատրաստ եմ՝ շարունակելու ելույթները»։