Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրված Վատիկանի գլուխգործոցները դիտել է 163 հազար մարդ
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Վատիկանի թանգարանի գլուխգործոցների՝ «Roma Aeterna» խորագրով ցուցադրությանն այցելել է 163 հազար մարդ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թանգարանի տարածած մամուլի հաղորդագրությանը:
Վերածնունդի դարաշրջանի նկարիչներ Ջովաննի Բելլինի, Ռաֆայել Սանտիի, Միքելանջելո Կարավաջոյի գլուխգործոցների ցուցադրության բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: Այն շարունակվել է մինչև երեկ՝ մարտի 1-ը:
«Այն էքսկլյուզիվ ցուցահանդես էր յուրահատուկ գլուխգործոցներով»,-հայտարարել էին Տրետյակովյան պատկերասրահում:
Նաև նշել են, որ իրենց հիմնական խնդիրը եղել է անվտանգության նկատառումներից ելնելով հաճախորդների մուտքի սահմանափակումը, ջերմաստիճանի ռեժիմին հետևելը: Հաճախորդների մուտքը թույլատրվել է սեանսներով, որպեսզի սրահներում 100 մարդուց ավելի չլինի:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում Վատիկանի գլուխգործոցների ցուցահանդեսի 30 հազար տոմս է վաճառվել
- Առաջին անգամ Վատիկանի թանգարանների տնօրեն է նշանակվել կին