Կայացավ Զինծառայողների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգի համաձայն տեղի ունեցավ Հիմնադրամի խորհրդի նախագահի ընտրություն: Առաջարկվեց, որպեսզի խորհուրդը գլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը միաձայն քվեարկությամբ ընտրվեց Հիմնադրամի խորհրդի նախագահ:
«Շնորհակալություն վստահության համար: Կփորձեմ անպայման այդ վստահությունն արդարացնել», - նշեց Վ.Սարգսյանը:
Հիմնադրամի տնօերի պաշտոնում նախարար Սարգսյանի առաջարկով նշանակվեց ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:
«Շնորհավորում եմ պարոն Ավետիքյան ձեր աշխատանքից կախված է լինելու հիմնադրամի աշխատանքների արդյունավետությունը»,- նշեց նախարարը:
Նիստում հայտարարվեց, որ Կենտրոնական բանկը պետք է անվճար կառավարի այս հիմնադրամը: Ըստ առաջարկվող հաստիքացուցակի, Հիմնադրամում կամավորության սկզբունքով աշխատելու են ԿԲ 15 աշխատակիցներ, որոնք չեն վճարվելու հիմնադրամի կողմից:
«15 հոգի ԿԲ աշխատակիցներ բացի իրենց հիմնական աշխատանքը նաև անհատույց սպասարկելու են հիմնադրամի աշխատանքները, այսինքն հիմնադրամը որևէ գումար այս հաստիքացուցակով չի վճարելու»,- պարզաբանեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան