Քաղաքական 12:04 02/03/2017

Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում

Թիվ 1 ընտրատարածքում «Ելք» դաշինքը տարածքային ցուցակում 11 թեկնածու է ընդգրկել: Նրանցից տասը դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներ են, մեկը՝ Հայկ Մարգարյանը անկուսակցական է: Նա կենսաթոշակառու է: Թեկնածուներից 3-ը չեն աշխատում: Ցուցակում ընդգրկված թեկնածուներից 3-ը կանայք են:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում «Ելք»-ի՝ հանրությանն առավել հայտնի թեկնածուներն են Մանե Թանդիլյանը՝  «Լուսավոր Հայաստան»   կուսակցությունից, Զարուհի Բաթոյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Ազատ դեմոկրատներ»-ից այդ ընտրատարածքում կպայքարեն 6 թեկնածուներ, որոնցից առավել հայտնի է «Ժառանգության» նախկին անդամ, քաղաքագետ Ստոյպա Սաֆարյանը: Վեց թեկնածուներից երկուսը կանայք են: Նրանցից մեկը կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր  Քոքոբելյանի օգնականն է:

«Հայկական վերածնունդ»-ի տարածքային ցուցակում ներառված է 13 քաղաքացի: Այս ընտրատարածքում են առաջադրված կուսակցության փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: 13 թեկնածուներից երեքը չեն աշխատում, չորսը կանայք են:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակում ևս 13 թեկնածու կա, նրանցից ութը ԲՀԿ-ական են, մեկը՝ «Հայազն» կուսակցությունից, մեկը՝ «Առաքելություն»-ից, մյուսները՝ անկուսակցական: Նրանք բոլորն էլ աշխատում են: Թեկնածուներից 4-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Այստեղ պայքարելու են «Առաքելություն» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը, «Հայազն»-ից՝ Արտավազդ Սարգսյանը, ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանը Վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ է, Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ դասախոս է:

Կոնգրես–ՀԺԿ դաշինքն այս ընտրատարածքում առաջադրել է 5 թեկնածու: Նրանցից միայն  մեկն է աշխատում, երկուսը կանայք են:
Այս ընտրատարածքում պայքարելու են Վլադիմիր Կարապետյանը, ով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մամուլի քարտուղարն էր, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

ՀՀԿ-ից այս ընտրատարածքում առաջադրված է 12 թեկնածու: Նրանցից չորսն անկուսակցական են, թեկնածուներից 3-ը կանայք են:

Մամուլն արդեն բազմիցս գրել է այս ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից «Քեթրին» ՀԿ-ի նախագահ Միհրան Պողոսյանի մասին, ով ԴԱՀԿ նախկին ղեկավարն էր, և օֆշորի հետ կապված սկանդալային հրապարակումներից հետո հեռացավ պաշտոնից: Նույն ՀԿ-ի տնօրեն Սրապիոն Մխիթարյանը ևս առաջադրված է այս ընտրատարածքում:
Այստեղ առաջադրված է նաև գործող պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:

Թեկնածուների թվում մի քանի դպրոցների տնօրեններ էլ կան՝ թիվ 128 հիմնական դպրոցի, թիվ 198 ավագ դպրոցի, թիվ 44 հիմնական դպրոցի:

Կոմկուսն այս ընտրատարածքում առաջադրել է 13 թեկնածու: Նրանցից երկուսն անկուսակցական են, չորսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Ցուցակում ընդգրկվածներից շատերը թոշակառուներ են, մի քանիսը՝ շրջկոմների քարտուղարներ:
Հանրությանն առավել հայտնի գործիչներից է կենսաբան Սիլվա Ադամյանը, ով հաճախ է ահազանգում բնապահպանական խնդիրների մասին:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տարածքային ցուցակում 9 թեկնածու կա, նրանցից 8-ն աշխատանք չունեն: Միակ աշխատանք ունեցողը գործող պատգամավոր Հայկ Խաչատրյանն է «Համախմբում» կուսակցությունից: Թեկնածուներից չորսը կանայք են:
Թեկնածուներից միայն մեկն է անկուսակցական, մյուսները՝ «Համախմբում» կուսակցության անդամներ են:

Թիվ մեկ ընտրատարածքում ՀՅԴ-ն առաջադրել է տասը թեկնածու, նրանցից երկուսն անկուսակցական են: Նրանցից երեքն իգական սեռի ներկայացուցիչներ են: Դաշնակցությունից այստեղ պայքարելու են Սերգեյ Լոքյանը, ով տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի որդին է, Արտուշ Շահբազյանը, ով մամլո դիվանի պատասխանատուն է, Ռուզաննա Առաքելյանը, ով Հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժնի ղեկավարն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}