Հայաստանը լաստանավով բեռնափոխադրումների համար ստացել է մեծ զեղչեր. նախարար
Գործադիրի նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետի՝ Վրաստանում ունեցած բանակցությունների արդյունքներին:
«Կոնկրետ արդյունք չունենք , և ընթացքում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք: Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վերին Լարսին այլընտրանք լինելու է, բայց եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաև լաստանավն է, որը իրական այլընտրանք է»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ Սևծովյան լաստանավով փոխադրումները ներկայումս կանոնավոր բնույթ են կրում: Ամիսը երեք անգամ, ըստ նրա, լաստանավային փոխադրումներ են իրականացվում:
Վ.Մարտիրոսյանն ասաց, որ նշված փոխադրումների համար ստացել են մեծ զեղչեր, բացի այդ, Հայաստանը զեղչերի հարցը բարձրացրել է նաև երկաթուղային ուղղությունների հետ կապված:
«Արդյունքների հասնելը երկար ժամանակ է պահանջում, բայց պետք չէ հույսը կորցնել: Հույս ունենք, որ կլինեն արդյունքներ»,- նշեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Լարսին այլընտրանք է Հարավային Օսիայի տարբերակը. Արսեն Ղազարյան
- Վարչապետ. Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ուղղությամբ