Ջերմուկում կկայանա Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը
Հայաստանի շախմատային ֆեդերացիան 2017 թ. հունիսի 20-30-ը Ջերմուկում կանցկացնի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 22,000 դոլար: Կիրառվող ժամակարգն է` 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե` մինչև պարտիայի ավարտը (30 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին, սկսած առաջինից):
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները բաշխվում են հավասարաչափ: Յուրաքանչյուր մրցանակակիր կարող է ստանալ միայն մեկ մրցանակ: Եթե որևէ մրցանակակիր հավակնում է երկու համարժեք մրցանակի, ապա նրան տրվում է հիմնական մրցանակը: