Վիգեն Սարգսյանն ընտրվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ:
Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա խոստացավ, որ հոգաբարձուների խորհուրդն աշխատելու է թափանցիկ:
Նշենք, որ բացի խորհրդի նիստից այսօր ՊՆ վարչական շենքում տեղի ունեցավ նաև հիմնադրամի կայքէջի շնորհանդեսը:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք». նախարարը «1000 դրամի» հիմնադրամի մասին
- Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը՝ «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ
- ՀԿ-ները մինչև փետրվարի 13-ը կարող են դիմել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեջ ընդգրկվելու համար. ՊՆ
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան