Տիգրան Մուկուչյան. Եթե մարդիկ ինքնակամ փոխում են իրենց հասցեն, այդ պարագայում անընկալելի է վարույթի հարուցումը
Եթե մարդիկ ինքնակամ փոխում են իրենց հասցեն, որևէ մեկի կողմից չկա բողոք, որ իրեն պարտադրել են, պարտավորեցրել են փոխելու հասցեն, այդ պարագայում անընկալելի է վարույթի հարուցումը,-Սահմանադրական դատարանում «ՀՀ Ընտրական նոր օրենսգիրքը և ընտրական իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունները» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հարցին վերջին շրջանում տարածված այն տեղեկատվությունների վերաբերյալ, որ հունվարի 10-ից փետրվարի 10-ը Հայաստանի 7000 քաղաքի փոխել է իր բնակության վայրը: Իրավապաշտպանը հետաքրքրվեց, թե այս կապակցությամբ վարույթ հարուցվե՞լ է:
Տ. Մուկուչյանն ասաց, որ տեղաշարժերի հետ կապված փաստերն իրենք ուսումնասիրել են, վարույթ հարուցելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ 2013-17 թթ. նույն ժամանակահատվածում (հիշատակված մեկ ամիսը) հաշվառման վայրը փոխելու համար դիմած քաղաքացիների թիվը եղել է 5000-7000 , այսինքն օրինաչափություն չկա, որպեսզի վարույթ հարուցվի:
«Մարդը գնում է, իր կամքով փոխում է բնակության վայրը, ստանում է սեփականության իրավունքը: Այդ պայմաններում եթե իրավահարաբերությունները նորմալ գնում են, չեմ կարծում վարույթ հարուցելու խնդիր կա»,- հավելեց ԿԸՀ նախագահը:
Այս խնդրի վերաբերյալ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղեց նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Այդպիսի փաստերը չպե՞տք է ձեր կողմից քննարկման առարկա դառնան և վերաբերմունք արտահայտեք, եթե կան նման հոսքեր, կանխվեն, եթե չկան, չթմբկահարվեն, որպեսզի ի սկզբանե ընտրությունների նկատմամբ անվստահություն չառաջանա»,- ասաց ՍԴ նախագահը:
ԿԸՀ նախագահը նշեց, որ Ընտրական օրենսգրքով երկու հնարավորություն է նախատեսվում. եթե անձը փոխում է իր հաշվառման վայրը, հաշվառվում է այն վայրում, որտեղ նոր բնակարան է գնել կամ ցանկանում է հաշվառվել, այդ դեպքում անձը հիմնական հանվում է մի ցուցակից, ընդգրկվում մեկ այլ ցուցակի մեջ, երկրորդ ինստիտուտը վերաբերում է ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակների կազմմանը: Նրա խոսքով, այդ հնարավորությունից օգտվում են բոլոր կուսակցությունները. «Քանի որ շատ կուսակցություններ հանձնաժողովի անդամներ, վստահված անձիք են նշանակում տարբեր համայքներում ոչ այդ համայնքների բնակիչներից, իրենք ևս օգտվելու են այդ իրավունքից ըստ գտնվելու վայրի նրանց ցուցակներում ներառելու համար»:
Սեմինարի մասնակիցներից մեկը հարց ուղղեց ԿԸՀ նախագահին, թե արդյո՞ք այս տեղաշարժերը օրենքի խախում չեն:
«Ընտրական խախտում կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ որ կազմակերպված, անձի կամքին հակառակ, վերջինս ստիպում են այստեղից դուրս գալ, մեկ այլ տեղ հաշվառվել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էքստրաօրդինար երևույթ չէ. Արփինե Հովհաննիսյան
- Մնացական Բիչախչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյանն ահազանգում է. Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են գրանցվում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան