Քաղաքական 10:24 02/03/2017 Հայաստան

Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ ՀՀ նախագահը դիվանագետներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Այս տարի դիվանագետի տոնը հոբելյանական է, քանզի 25 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իրագործելով միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու մեր ժողովրդի նվիրական երազանքը։

Քառորդ դար առաջ, երբ Հայաստանը կրկին տեղ զբաղեցրեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա, մեր երկրի և արտաքին աշխարհի միջև կապը առաջին հերթին սկսեց իրականացվել մեր դիվանագետների միջոցով: Պատահական չէ, որ այս խորհրդանշական օրը հռչակվել և ավանդաբար նշվում է որպես հայ դիվանագետի մասնագիտական տոն։

Անշուշտ, մեծ է հազարամյա պատմություն, հարուստ ավանդույթներ և մշակույթ ունեցող երկրի` անկախ Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության պատասխանատվությունը: Դիվանագետի ծառայության առանձնահատկություններից մեկը համարվում է հասարակության համար նրա գործունեության մեծ մասի անտեսանելի մնալը։ Հավատացած եղեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ համար տեսանելի է և դրվատանքի արժանի։

Այսօր էլ մեր երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերում մեծ են ակնկալիքներն ու պահանջները ձեզնից` մեր դիվանագետներից: Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և արտաքին գործերի նախարարության աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ մշտապես պատրաստ լինելով հակազդելու մեր պետականության և ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին։

Մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն իրենց յուրահատուկ կնիքն են դրել նաև մեր դիվանագիտական ծառայության վրա: Մասնագիտական բարձր պատրաստվածության պահանջներից զատ, թերևս, ավելի շատ, քան այլ երկրների դիվանագետների պարագայում, ձեր աշխատանքը պահանջում է անմնացորդ նվիրվածություն և սեր հայրենիքի հանդեպ: Այդպես է, երբ ներկայացնում ես մի երկիր, որին պարտադրվել է պատերազմ ու շրջափակում:

Հայաստանը խաղաղասեր երկիր է: Մենք` հայերս, դարեր շարունակ գոյապայքար ենք մղել մեր նախնիների երկրում ազատ ապրելու իրավունքի համար, ուստի քաջ գիտակցում ենք խաղաղ կյանքի կարևորությունը: Դիվանագետների ուսերին է դրված մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման պատասխանատվության կարևորագույն բաժինը: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք այդ պատասխանատվությունը և պատրաստ եք պատվով կրել այն:

Համոզված եմ, որ այսուհետ ևս հավուր պատշաճի ներկայացնելով մեր երկիրը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, ձեր ակտիվ ներգրավվածությամբ դրանք առավել լսելի ու ընկալելի դարձնելով միջազգային հարթակներում, կշարունակեք էական ներդրում կատարել մեր երկրի արտաքին անվտանգության ամրապնդման գործում:

Հարգելի՛ դիվանագետներ,

Վերստին շնորհավորելով Դիվանագետի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ անսպառ եռանդ՝ լավագույնս ի կատար ածելու ձեզ վստահված առաքելությունը, և նորանոր ձեռքբերումներ` հանուն մեր հայրենիքի առաջընթացի և բարօրության»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու
Հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
10:58
ՊԵԿ-ում լսել են կառուցապատողների առաջարկները
ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը
Աղբյուր` Panorama.am
10:46
Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին
«Ոչ մի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի  «Սև հովազ»...
Աղբյուր` Panorama.am
10:35
Արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում
Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Անհերքելի դարձած փաստեր 2020թ. արյունալի պատերազմը չէր լինի,...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սամվել Շահրամանյան. Մենք ունենք մեր կարծիքը պարտության մեղավորների մասին
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
«Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրուցում...
Աղբյուր` Panorama.am
10:08
NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց...
Աղբյուր` Panorama.am
10:02
Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար...
Աղբյուր` Panorama.am
10:00
Չե Գևարայի հեծանիվն ու Փաշինյանի հեծանիվը
Չգիտես ինչու հեղափոխություն, զարգացում, նոր որակ բառերը ենթագիտակցաբար ընկալվում է որպես փոփոխություն դեպի լավը՝ համամարդկային տեսանկյունից։...
Աղբյուր` Panorama.am
09:55
Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կարին Տոնոյան. Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է. «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:41
Սեպտեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.09 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սամվել Շահրամանյանն եռաբլուր այցելեց արցախցիների ուղեկցությամբ
Արցախի նախագահ Սամվել Շահրամյանն արցախյան պատերազմի մեկնարկի  չորրորդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց Դադիվանքի վանահայր Տեր...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան
«Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, և ոչ միայն Ռուսաստանի հետ։ Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան
«Սահմանազատման գործընթացների հետ կապված հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա։ Դեռ պետք է  կանոնակարգի հետ կախված ներպետական...
Աղբյուր` Panorama.am
09:13
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է . «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, և պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Խուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունը
Նա մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել
Աղբյուր` Panorama.am
08:42
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հրդեհ՝ Մուսալեռ գյուղում, այրվել են տուն, երկու անասնագոմի տանիքները
Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
07:54
Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}