Բարտոմեու. «Բարսելոնը» կընդունի Լուիս Էնրիկեի որոշումը»
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին որոշումը։
Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղից հետո, որում կատալոնյան թիմը հաղթեց 6։1 հաշվով, 46-ամյա Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ակումբից։
«Մենք կընդունենք Լուիս Էնրիկեի որոշումը։ Նա գերազանց աշխատանք է կատարել, և հիմա անհրաժեշտ է մրցաշրջանն ավարտել լավագույն կերպով։ Լուիս Էնրիկեն մեզ հաջողություն է բերել և ի վիճակի է ավելի մեծ թվով մրցանակներ նվաճել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերել է football.ua-ն։