Գողացել են Ապրիլյանում զոհված Գրիգոր Հարությունյանի հիշատակին նվիրված հուշաքարը
Այսօր՝ Երևանի Գաջեգործների փողոցի այն բակից, որտեղ ապրել է ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանը, գողացել են հերոսի հիշատակին նվիրված հուշաքարը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց զինվորի մայրը՝ տիկին Անահիտը։
Նա նշեց, որ հարևանները իրենց շենքի բակում հուշաքար էին տեղադրել՝ նվիրված Գրիգորի հիշատակին:
«Առավոտյան պարզել ենք, որ բազալտից պատրաստված հուշաքարը գողացել են»,- պատմեց Ապրիլյան պատերազմի հերոսի մայրը՝ հավելելով, որ քարի վրա գրված էր որդու անունը, վրան պատկերված էր զինվորի գլխարկ և վարդ:
Տիկին Անահիտը ասաց, որ դիմել է ոստիկանություն:
Գրիգոր Հարությունյանը զոհվել է ապրիլի 2-ին Ջաբրայիլում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով, ԼՂՀ Մարտական ծառայության մեդալով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան