Նոր երևույթ չէ. ԱԺ փոխնախագահը՝ քվորում չլինելու մասին
«Կհորդորեի սենսացիա չստեղծել: Նախորդ պառլամենտական ընտրությունների նախաշեմին էլ եղել են նման իրավիճակներ, երբ որ քվորում չի ապահովվել: Սա նոր երևույթ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ասօր ԱԺ հերթական նիստը չի մեկնարակել քվորում չլինելու պատճառով:
Է. Շարմազանովն ասաց, որ կսպասեն մինչև ժամը 15:00-ն, եթե լինի քվորում, կշարունակեն աշխատանքը, եթե չէ, կսկսեն նախապատրաստվել մարտի 5-ից մեկնարկող նախընտրական քարոզարշավին:
Հարցին՝ մարտի 20-ին ընդհանրապես ԱԺ նիստ չի լինի՞, ԱԺ փոխնախագահն ասաց, որ չի կարող ասել. «Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, կգամ, կգրանցվեմ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերիմեն Նաղդալյանն անպայման կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, ակտիվ քարոզչական փուլ է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան