ԼՂՀ-ում պեղումներ իրականացնողների նկատմամբ հետախուզում չի կարող իրականացվել. Ինտերպոլը հերքում է
Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին: ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասում է. «Նախօրեին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:
Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին