Իվան Ռակիտիչ. «Չէինք հավատում Լուիս Էնրիկեի բառերին»
«Բարսելոնի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Խիխոնի «Սպորտինգի» հետ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումից հետո, որում կատալոնյան թիմը հաղթել է 6։1 հաշվով, հաղորդել է, որ ֆուտբոլիստները մինչև վերջ չեն իմացել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին որոշումը։
«Լուիս Էնրիկեն մտավ հանդերձարան ու ասաց, որ հեռանում է «Բարսելոնից»։ Մենք բոլորս քարացանք։ Այդ մասին ոչինչ չգիտեինք։ Առավելագույն ջանքեր կգործադրենք՝ մրցաշրջանի մնացած մասը հնարավորինս հաջող անցկացնելու համար»,- Ռակիտիչի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։