Լեսլի Կերկհովե. «Սիրում եմ հետնապահ լինել»
Հոլանդուհի Լեսլի Կերկհովեն, ով Կուալա-Լումպուրի երկրորդ շրջանում 6։4, 6։4 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սաբինա Շարիպովին, կիսվել է իր կարիերայում առաջին անգամ WTA-ի մրցաշարի քառորդ եզրափակիչ մտնելու զգացումներով։
«Սաբինան չսխալվեց մինչև 4։1 հաշիվը, երբ առջևում էր, սակայն տարբերությունը միայն մեկ բրեյք էր։ Ես պահեցի հարվածս, իսկ հետո վերադարձրեցի բրեյքը։ Այդ պահից սկսած՝ ցուցադրեցի ագրեսիվ ու լավ թենիս։
Այստեղ խաղացել եմ միայն այն մարզուհիների հետ, ովքեր ինձանից բարձր են, քանզի ես ընդամենը 195-րդն եմ։ Ինձ դուր է գալիս հետնապահ լինել»,- Կերկհովեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։