Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է պահել «Միլանը»
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին կարող է պահել ակումբը, եթե չինացի ներդրողները մինչև մարտի 10-ը չկատարեն հերթական վճարումը 100 մլն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է sport.ru-ն։
«Եթե գումարները չվճարվեն, ես կպահեմ «Միլանը»,- ասել է Բեռլուսկոնին իր ընկերներին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի վաճառքը կրկին կարող է հետաձգվել։ Բոլոր հարցականները պետք է լուծվեն մինչև մարտի 3-ը, սակայն կրկին դժվարություններ են առաջացել։ Պարզվել է, որ ներդրողներից ոմանք, ովքեր «Sino-Europe»-ի կազմում են, հրաժարվել են «Միլանը» գնելու գաղափարից, և միայն Յոնհոնգ Լին է պատրաստ՝ շարունակելու ներդրումները։
Չինացի ներդրողներն արդեն Բեռլուսկոնիին են վճարել 200 մլն, իսկ ակումբը լիարժեք գնելու համար դեռ պետք է վճարեն ևս 350 մլն եվրո։