Հայաստան է գալու իսպանացի դիրիժոր և երաժշտագետ Խուան Անտոնիո Ռամիրեսը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի բաժինը ներկայացրել է մարտ ամսվա ծրագիրը:
Ֆիլհարմոնիկի գարնան առաջին համերգը շատ խորհրդանշական է այն առումով, որ մարտի 3-ի համերգին կհնչի Հումմելի Շեփորի կոնցերտը Հայաստանի ամենատաղանդավոր պատանի շեփորահար Դանիել Մելքոնյանի կատարմամբ: Այդ երեկո սպասվում է նաև Շոստակովիչի թիվ 11 սիմֆոնիայխ կատարումը: Երեկոյի սկզբում կհնչի Ռավելի «Պավան»-ը:
Մարտի 10-ին մեզ սպասվում է իսպանական թեժ երաժշտության երեկո՝ իսպանացի դիրիժոր և երաժշտագետ Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ: Մենակատարը կլինի ֆլեյտահար Սարա Ուրենյա Կաբրերան: Կհնչեն Շաբրիե, Տուրինա, Ռոդրիգո, Ալբենիս, Չապի, Սուտույո և Վերտ, Խերոնիմո Խիմենես, Ամադեո Վիվես և Խոսե Սեռանո:
Ռուս հայտնի դիրիժոր Դմիտրի Յուրովսկին Ֆիլհարմոնիկում կլինի մարտի 17-ին՝ ներկայացնելով Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից կազմված ծրագիր: Օպերաներից արիաներ կկատարի անգլիացի սոպրանո Լյուբով Ստուչևսկայան:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում մարտի 26-ին լեգենդար Պինկաս Ցուկերմանը թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայթի հետ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Բրամսի Կրկնակի կոնցերտը: Երեկոն կեզրափակվի Բրամսի թիվ 4 սիմֆոնիայով:
Նույն փառատոնը մարտի 31-ին կներկայացնի մեկ այլ հայտնի կատարողի՝ Վահագն Պապյանին: Ծրագրում ընդգրկված են Բրամսի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան: