Արթուր Դավթյանը հավասարը չունեցավ
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության բացման արարողությունը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 25 մարմնամարզիկներ Երևանից և Գյումրիից, այդ թվում` Հայաստանի հավաքականի անդամները:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ այսօր որոշվել են բազմամարտի հաղթողները և առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձևից): Մեծ առավելությամբ բազմամարտի չեմպիոն է դարձել Արթուր Դավթյանը (84.1), երկրորդ տեղը զբաղեցրել է Վիգեն Խաչատրյանը (77.5), երրորդը` Արմեն Պետրոսյանը` 76.3:
Եզրափակիչները կկայանան մարտի 4-ին:
Կանանց առաջնությանը մասնակցելու են 16 մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մրցումները կկայանան մարտի 3-4-ը` Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում: