Բժշկական օգնության մեքենաների բազան կհամալրվի նոր մեքենաներով
Բժշկական կազմակերպությունների համար շտապ բուժօգնության մեքենաներ ձեռքբերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը գումար կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
Այդ գումարի տրամադրամն նպատակը՝ հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելն է:
Հիմնավորման համաձայն՝ երկար տարիներ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության 10 մեքենա: