Մխիթարյանն ու ևս 13 ֆուտբոլիստներ, ովքեր տիրապետում են 4 և ավելի լեզուների
Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստներն այնքան էլ շատ ժամանակ չեն ունենում լեզուներ ուսումնասիրելու համար և, անկեղծ ասած, կրթությամբ չեն փայլում, սակայն այստեղ ևս բացառություններ կան: Ֆուտբոլիստներից ոմանք տիրապետում են 4 և ավելի լեզուների, ինչը նախանձելի է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, օրինակ, խոսում է 7 լեզուներով` հայերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն:
Իր հարցազրույցներում Հենրիխը բազմաթիվ անգամներ պատմել է, թե երբ և որտեղ է հասցրել տիրապետել այդ լեզուներին. ֆրանսերեն սովորել է 90-ականներին` Ֆրանսիայում: Ռուսերենին տիրապետում է դպրոցի և ազգությամբ ռուս տատիկի շնորհիվ: Անգլերենը ևս սովորել է դպրոցում, պորտուգալերենը յուրացրել է Բրազիլիայում գտնված 4 ամիսների ընթացքում, գերմաներենն էլ, բնականաբար, «Բորուսիայում» հանդես եկած տարիներին: Դե իսկ հայերենն էլ ֆուտբոլիստի մայրենի լեզուն է, որին տիրապետել պարտավոր է յուրաքանչյուրը:
Այս առումով Հենրիխը միակը չէ: Տեսանյությում ներկայացված են ևս 13 ֆուտբոլիստներ և մարզիչներ, ովքեր փայլում են լեզուների իրենց իմացությամբ: