«Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել». Վարչապետը՝ դիվանգետներին
Արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման գործընթացը կանգնեցվել է:
«Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», - ասել է վարչապետը՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք:
«Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», - հորդորել է կառավարության ղեկավարը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները՝ վարչապետն ասել է, որ լուծվել են հետևյալ մակրոխնդիրները. բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են առկա խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները:
«2017 թ. մենք ձևակերպել ենք 4 գործառույթ՝ ախտորոշում, ստաբիլիզացիա, պետական կառավարման ինստիտուտի բարեփոխումներ և սանիտարիզացիա: Իրականում մենք այստեղ շատ մեծ ծավալի աշխատանք ունենք: Մենք պետական կառավարման արդյունավետության մեծ խնդիր, որոշումների կայացման նոր փիլիսոփայություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, խնդիր ունենք վերանայելու՝ ինչպես ենք մեր գոյություն ունեցող ֆինանսական միջոցները ծախսում, ինչպես ենք վարկեր ու ներդրումներ ներգրավում», - նշել է կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան