Ի՞նչ է խոստանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր հրապարակել է նախընտրական ծրագիրը:
«Ծրագիրը ներկայացնում է ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքի մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության ձգտումներին»,-համառոտ այսպես են ներկայացնում:
Ծրագրում քաղաքական ուժը ներկայացնում է կոնկրետ քայլեր, որոքն նախատեսում է իրականացնել իշխանության գալու պարագայում: Օրինակ արտքաին քաղաքականության ոլորտում նրանք խոստանում են.
«Հետևողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած և ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։
Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը»:
Ազնիվ և արդյունավետ կառավարում և տնտեսական զարգացման խթանման ուղղված քայլերից են՝
«Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, և պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները»:
Բացի այդ խոստանում են. «Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով»:
Դաշինքի նախընտրական ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Կոնգրեսի պաշտոնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին