Բարտի. «Հասկանում էի, որ Չժան Կայլինի հետ խաղի երկրորդ պարտիան կվերածվի ճակատամարտի»
Ավստրալուհի Էշլի Բարտին կիսվել է չինուհի Չժան Կայլինի նկատմամբ Կուալա-Լումպուրի մրցաշարի քառորդ եզրափակչում տոնած հաղթանակից իր տպավորություններով։
«Այդ խաղը հաստատ թեթև չէր։ Լավ սկսեցի հանդիպումը, միանգամից լավ հարվածներ կատարեցի։ Կարողացա պոկում կատարել ու ընթացք հավաքել, սակայն առաջին սեթի հաշիվն այնքան էլ կարևոր չէ։ Չժան Կայլինը լավ մակարդակի թենիսիստուհի է։ Հասկանում էի, որ երկրորդ պարտիան կվերածվի ճակատամարտի։
Թայ-բրեյքում հաջողվեց վստահ գործել։ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ կիսաեզրափակիչ եմ մտել»,- Բարտիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։