Զոյա Թադևոսյան. «Ժողովրդին պետք չէ մոլորեցնել, որ պատերազմի պայմաններում հնարավոր է զարգացում»
«Որևէ տնտեսագետ չի կարող ապացուցել, որ հնարավոր է զարգացում պատերազմի պայմաններում»: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրի քննադատություններին՝ ասաց դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
«Պատերազմի պայմաններում տեղի է ունենում տնտեսության ռազմականացում, այն գտնվում է ծանր վիճակում»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանից կապիտալի՝ աշխատուժի ու ֆինանսական միջոցների լուրջ արտահոսք է եղել:
«Եթե այդ երկուսը երկրից բացակայում են, ասացեք, խնդրեմ, ինչի հիման վրա պետք է տեղի ունենա տնտեսության զարգացումը: Ժողովրդին պետք չէ մոլորեցնել, որ պատերազմի պայմաններում հնարավոր է զարգացում»,-ասաց նա, հիշեցնելով, որ պատերազմը խանգարում է օտարերկրյա ներդրումներ կատարելուն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը՝ խաղաղության նկրտումներով
- Ռուստամյանն արձագանքում է ՀԱԿ-ին. Խաղաղության միակողմանի ցանկությամբ հասնել չի լինում
- Ի՞նչ է խոստանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան