Լուիս Էնրիկեն ակնարկել է, որ կարող է աշխատել ԱՊԼ-ում
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի բացառում, որ կարող է աշխատել «Մառախլապատ Ալբիոնում»։
«Ինչպե՞ս եմ ինձ զգում այն բանից հետո, երբ հայտարարեցի ակումբից հեռանալու մասին։ Մնացել եմ նույնը, սակայն հիմա ինձ համար փոքր-ինչ թեթև է։ Չեմ ուզում խոսել թիմի ապագա գլխավոր մարզչի մասին։ Պարզապես կվայելեմ այն երեք ամիսը, որը դեռ պետք է անցկացնել թիմում։ Կփորձեմ լավագույնը տալ իմ խաղացողներին,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում, սակայն իմ կինն առաջիկա 2-3 տարում հաստատ ինձ հետ տանն իրեն հարմարավետ չի զգա։ Հնարավոր է, որ հիմա նա պետք է հարմարվի բրիտանական եղանակի, եթե, իհարկե, նման տարբերակ ի հայտ գա»։